Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքական ԶՈՒ-ն կհեռանա սիրիական Աֆրինից, երբ հասնի իր նպատակներին

Թուրքական ԶՈՒ-ն կհեռանա սիրիական Աֆրինից, երբ հասնի իր նպատակներին
22.01.2018 | 12:27

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն կհեռանա սիրիական Աֆրինից, երբ հասնի իր բոլոր նպատակներին:

«Երբ ռազմական գործողությունը հասնի ի սկզբանե դրված նպատակին՝ Թուրքիան դուրս կգա Սիրիայից»,- հավաստիացրել է Բոզդաղը՝ շեշտելով, որ իրենք պայքարում են ահաբեկչության, և ոչ աֆրինցի խաղաղ բնակչության դեմ: Աֆրինի հիմնական բնակչությունը քրդեր են, կան նաև արաբներ և թուրքմեններ: Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք «հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը և շարունակելու են գործել այդ սկզբունքների շրջանակներում»:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ